«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը եւս Հայաստանում լավ չեն: Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընի»-ն սնանկ է ճանաչվել այս տարվա փետրվարի 27-ին: «Գրեյթ վելին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը:
Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաեւ Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը:
Այսպիսով՝ Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի: Օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում