«Հյուսիսային Կորեան «հսկայական սխալ» կանի, եթե բաց թողի միջին տարածության հրթիռներից մեկը»,- այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Կիմ Չեն Ինին կարելի է հասկանալ և ես կարծում եմ, թե նա լավ է հասկանում, թե ինչին կարող է բերել այդ ճգնաժամը: Մենք պահպանում ենք բանակցություններին վերադառնալու հույսը»,- հայտարարում է Քերին Սեուլում իր հարավկորեական գործընկերոջ հանդիպումից հետո:
Պենտագոնը գտնում է, որ ԿԺԴՀ ունի ատոմային ռազմագլխիկներ, իսկ նախօրեին ԱՄՆ-ի հետախուզությունը հայտնել էր, որ մոտական ժամանակներս հրթիռը հնարավոր է արձակեն: