«Սև երկուշաբթի» օրվանից հետո Չինաստանի ֆոնդային բորսայում կրկին անկում է նկատվում: Ամենաէական չինական Shanghai Composite ինդեքսը իջել է ևս 4,3%-ով՝ հասնելով 3071 կետին:
3000 կետը հանդիսանում է հոգեբանորեն շատ կարևոր. այս կետին հասնելուց հետո ներդրողները կարող են սկսել մասայականորեն վաճառել իրենց արժեթղթերը:
Ամբողջ աշխարհում ներդրողները անհանգստացած են այն փաստի առթիվ, որ Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը կհանգեցնի տարբեր ընկերությունների արդյունքների նվազման:
Նշենք, որ երկուշաբթի օրը Շանհայի բորսան անկում է ապրել 8,5%-ով, ինչը հանգեցրել աշխարհում այլ բորսաների անկման ևս: