Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանում վերականգնվի մահապատիժը՝ որպես որոշ դեպքերում խիստ անհրաժեշտ ու միակ արդյունավետ պատժամիջոց։ Ժամանակին գործում էին գնդակահարության հոդվածներ՝ առանձնակի դաժան սպանությունների, մոլագարների, առանձնակի խոշոր չափի յուրացումների համար, իսկ հիմա ուզում ես ծննդատուն պայթեցրում՝ առավելագույն բանը, որ կսպառնա՝ ցմահ ազատազրկումն է։ Մինչդեռ մեր իրականությունում բազմաթիվ դեպքեր կան, որոնք արժանի են հենց այս հոդվածով վերջաբանի։
Վերցնենք նույն Վազգեն Սարգսյան ռազմական վարժարանի կուսրանտի սպանությունը՝ ուսումնարանի 4 այլ կուրսանտների կողմից։ Այս տականքները խեղճ տղային սպանել էին մի քանի ժամ շարունակ՝ սկզբում ծեծելով ու խեղդելով, հետո զորանոցի պատուհանից ցած նետելով, հետո էլ մարզահրապարակում միջնադարյան դահիճների պես կախելով։ Ու հիմա էլ պարզվում է, որ այդ սրիկաները ուսումնարան ընդունվելու պահից՝ տեռորի են ենթարկել այնտեղի կուրսանտական կազմին՝ պարբերաբար ծեծելով ու նվաստացնելով իրենց համածառայակիցներին։
Ու հիմա հարց. ի՞նչ է տալիս հասարակությանը, սրանց նման տականքներին ողջ պահելը։ Եթե ասենք 25 տարի ազատազրկում տվեցին ու իրենք իրենց պատիժը կրելով, դուրս եկան բերդից՝ 40-անց տարիքում արդեն, ըստ ձեզ՝ օրինապաշտ ու կուլտուրական քաղաքացի՞ են դառնալու, թե՞ էլ ավելի վայրենի գազանների են վերածված լինելու՝ ռեցեդիվի հակումով։ Կարծում եմ երկրորդը։
Իսկ եթե ասենք ցմահ տա՞ն։ Լավ, կբացատրե՞ք, թե հանուն ո՞ր արժանիքի ու ո՞ր տրամաբանության հարկատուն պետք է սրանց նման տմարդիներին բերդում ողջ կյանքը պահելու համար վճարի։ Փոխերնը՝ 4 հատ 9 գրամանոց արճճե գնդակ ու խնդիրը լուծված է. հասարակությունը ձերբազատվում է քաղցկեղային 4 բջջից ու չի ծախսում տարեկան մի քանի ահզար դոլար՝ նրանցից յուրաքանչյուրին բերդում պահելու համար։
Իրականում, լինում են այնպիսի դեպքեր ու այնպիսի մարդիկ, որոնց նկատմամբ ներողամտությունն անիմաստ է, որովհետև կամ դեպքերն են աններելի, կամ էլ մեղավորներն են անուղղելի, իսկ նկարագրված դեպքում գործ ունենք միանգամից երկու գործոնի հետ։ Ու նման դեպքերում գնդակահարությունը միակ արդյունավետ լուծումն է։
Գուրգեն Վարոսյան՝ ֆեյսբուք