Բրիտանական «Times»-ը հրապարակել է 24-ամյա Հիշամ Մահտամանի անունով երիտասարդ փախստականի ճանապարհորդության մանրամասները։
Հիշամը Թուրքիայի ծովափից լողալով Հունաստան է անցել, այնուհետ՝ Գերմանիա։
Հիշամը 5 կմ. լողալով Թուրքիայից հասել է Հունաստանի ամենամոտ կղզին: Նրա մոտ եղել է անձագիր, լազերային գրիչ և բջջային հեռախոս։
Ըստ Հիշամի, սա ամենաճշգրիտ միջոցն է ապահով ափեր հասնելու։ Նա պատմել է. «Լողալիս նկատեցի անհասանելի ծովափը, հոգնած էի, ապա նկատեցի մի նավակ, որին լազերային գրչովս նշաններ արեցի: Նավավարը նկատեց և փրկեց ինձ։ Կյանքս լազերային գրչիս եմ պարտական»։
Հիշամը այժմ բնակվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։