Ինչպես հայտնել ենք, այսօր Վենետիկի հանձնաժողովը քննարկում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Քննարկումն ընթանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ընդհարում ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի ու հկ-ներից մեկի ներկայացուցչի միջև:

Վերջինս ասաց. «Իշխանությունների կողմից գործի դրված քաղաքական տեռորի արդյունքում ԲՀԿ-ն, ով դեմ էր սահմանադրական փոփոխություններին, որպես կուսակցություն վերացավ»:

Սա խիստ զայրացրեց ԲՀԿ խոսնակին, ով Վենետիկի հանձնաժողովի անդամների ներկայությամբ սկսեց վիճել ՀԿ ներկայացուցչի հետ. «Տղա ջան քեզ կոռեկտ պահի և համեստ, որ ԲՀԿ-ն վերացած լիներ, մենք այստեղ նստած չէինք լինի, ով քեզ ուղարկել է կգնաս նրան կասես: Մենք այստեղ նստած ենք, իսկ դուք բոլորդ ձեզ կոռեկտ ու համեստ պահեք»: