Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ՝ 24 օգոստոս-ին Հալեպի Ալ Նիլ, Ալ Խալտիյե և Ալ Մոգամբո թաղամասերի հրթիռակոծումներից, ինչպես նաև նույն թաղամասերում գտնվող գետնուղու պայթյունից գրանցվել է 8 զոհ (ներառյալ 2 երեխա) և ավել քան 32 վիրավոր։

Նշենք, որ օգոստոսի 23-ին Հալեպի Մոգամբո թաղամասը ռմբակոծվել էր։
Ռմբակոծության արդյունքում հրդեհվել են ավտոմեքենաներ և գրանցվել է 9 վիրավոր, որոնցից մեկը երեխա է։