Երբեք մի ասեք անհնար է: Անցած տարի մի գրառում կատարեցի, որտեղ արտահայտում էի կարծիք տարածաշրջանային հետագա զարգացումների մասին: Ասում էի, որ շուտով գալու է թուրքիայի կործանման օրը և հարց էի տալիս, արդյոք մենք, հույները և քրդերը պատրաստ ենք վերցնել մեր բաժինը կործանվող թշնամուց?: Այն ժամանակ շատերը լուրջ չէին վերաբերում ասածիս`ասելով, որ թուրքիան չի կործանվի, չի ցնցվի, ասածս հեքիաթ է : Ժամանակը ցույց տվեց, որ իմ գրած <<հեքիաթը>> սկսել է իրականանալ:Քրդերը լիովին նոր մարտավարություն են որդեգրել, մեծ հաջողություններ են գրանցում, ներքաղաքական հզոր ճգնաժամը թուրքական պետության մեջ, բնության հարվածները:
Հերթը մերն է. Կամ պետք է դիտորդի պես հետևենք ինչպես են քրդերը մաքառելով հասնում իրենց երազանքին` անկախ Քուրդիստանին, իսկ մենք էլի կարոտի երգեր երգող ենք մնում, կամ մեր հարյուր տարվա կարոտի և վրեժի հետևից ենք գնում: Հ.Գ. .Հիմա որ մեկը չկանգնի <<խելացի>> հարց տա, ասեմ, որ պարտադիր չէ կանոնավոր բանակ մտցնել ՆԱՏՕ ի անդամ երկրի տարածք: Ցանկության, համարձակության ,համախմբվածության դեպքում, հազար ձև կա:
Տիգրան Մկրտչյան-Facebook