Շուշիում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը «В Контакте»-ի իր էջում գրել է, որ մտադիր չէ հեռանալ Ղարաբաղից:
«Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն դարձավ: Այստեղ հաց ենք պատրաստում և շուտով կսկսենք վաճառել: Այնպես որ` չեմ թողնի Ղարաբաղը: Կունենանք երկու տնտեություն՝ ռուսական և ղարաբաղյան:
Չեմ պատրաստվում հեռանալ : Ինձ այստեղ շատ է դուր գալիս»,- գրել է նա:
Ստերլիգովը նշել է, որ հնարավոր է, բացի ալրաղացից ու փռից, Շուշիում կառուցվի Ալյոնա Ստերլիգովայի մոդելային տունը:
Փառք Հիսուս Քրիստոսին»,- գրել է Ստերլիգովը:
Հիշեցնենք, որ օրերս Ինտերպոլը դադարեցրել է հետախուզումը Ստերլիգովի նկատմամբ, և նա կարող է հանգիստ վերադառնալ ՌԴ: