Սեպտեմբեր ամսին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Կարևորելով համապետական նշանակության միջոցառման պատշաճ մակարդակով անցկացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պետք դիտարկել երկրի տնտեսության, ազգաբնակչության գաղափարական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության և տեղակատվական համակարգի հնարավորությունների՝ զորահավաքային պատրաստականության խնդիրների կատարման ընթացքում համատեղ կիրառելու տեսանկյունից:
Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով պետական շինարարության գործընթացի ներկա փուլում ևս մեկ անգամ ընդգծել է զորավարժության անցկացման յուրաքնաչյուր բաղադրիչի կարևորությունը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					