«Այն, որ իրավապահները հրաժարվելու էին «էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործով քրեական գործ հարուցել և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին կամ նրա թիկնապահներին պատասխանատվության ենթարկել, ի սկզբանե հայտնի էր։ Սակայն ուշագրավ է, որ քրգործ չհարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ինքն է հանցագործության մասին հաղորդում պարունակում։

Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է. «2015թ. օգոստոսի 15-ին՝ժամը 19:30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը...»։ Պաշտոնապես խոստովանում են, որ ոստիկանությունն ահազանգը ստացել և ոչինչ չի արել, մինչև երեք ժամ անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ Ավետիսյանին ծեծված տեդափոխել են իրենց մոտ։ Սա անգործություն է, Եվ այս դեպքում բացարձակապես կապ չունի՝ Արսեն Ավետիսյանը բողոքո՞ւմ է, ցուցմունք տալի՞ս է Հայրապետյանի դեմ, թե՞ ոչ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերի այսօրվա համարում: