Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հայկ Կյուրեղյանին չեմ կարողանա քաղբանտարկյալ անվանել: Հայկին, եթե համարենք քաղբանտարկյալ ուրեմն յուրաքանչյուր մարդու, ով հանրահավաքների ժամանակ տրավմատիկ զենքով կրակի աջ ձախ ու ինչ-որ կոչեր անի` ուրեմն պետք է համարենք քաղբանտարկյալ:
Հայկի գործողությունները իռացիոնալ էին ու նրա կարգավիճակը, որպես կալանավոր արդարացված է: Իրավաբանական տեսանկյունից Հայկին կարող են 14 տարի ազատազրկման ենթարկել հանրային վայրում «Զենք» կիրառելու համար: Առաջին հայացքից նրա մոտ գնտվող տրավմատիկ կամ նույնիսկ խաղալիք զենքը նմանեցվում էր հրազենի «բաևոյ» ու դա կարող է ընկալվել, որպես հանրային վտանգավորություն ունեցող պայմաններում կիրառված զենք, որը կարող էր հանգեցնել անդառնալի իրավիճակի:
Զուտ մարդկայինով, եթե նայենք, նրան այդ գործողությունների համար, որը իմ կարծիքով նա արել է, այս ամենի մասին որևէ պատկերացում չունենալով, 14 տարին շատ է:
Հ.Գ. Մյուս կողմից էլ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում:
Էդգար Խաչատրյան-Facebook