Կարդացի Զուրաբյան Լևոնի լալահառաչ ու բոցկլտուն ելույթը վենետիկի հանձնաժողովի անդամների առջև ու միանգամից մի քանի հարց-դիտարկում առաջացավ մոտս:
1. Նախ, Զուրաբյանին պետք է հուշել, որ կողքից իրա վարքը հիշեցնում է խոսք տանող-բերող, խաբարբզիկ ու նեղացկոտ աղջկա վարք, ով հենց մի բան է լինում, ալամ աշխարհը իրար է խառնում, որ իրեն պաշտպանեն: Քաղաքական գործիչը իրավունք չունի նման մանր լինի ու մի քիչ տղամարդ ա պետք լինել: Էդ Վենետիկի հանձնաժողովը ոչ եսիմ ինչ մի որոշում կայացնող մարմինը, ոչ էլ Աստծո դատաստանի դելեգատների խումբն ա, որ դրել տենց գանգատվում ես, իսկ վերջում էլ քեզ սիրուն ձևով ատվառոտ-պավառոտ են տալիս՝ ասելով «Տղա ջան, ի՞նչ ես ձեր տան սաղ կկեղտոտ տռուսիկները հանել դեմներս շարել, մեկ ա մենք ոչ դրանք լվանալու միջոցներ ունենք, ոչ կարանք, ոչ էլ ուզում ենք»: Թասիբը լավ բան ա:
2. Քաղաքական կոնսենսուսի բացակայությունից գանգատվում է մեկը (Լևոն Զուրաբյանը էլի), ում պատճառով էդ անտեր կոնսենսուսսն ի սպառ վերացավ նույնիսկ հարազատ կուսակցությունում ու խորհրդարանական խմբակցությունում: Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ից դուրս էկած ուժերի ու անհատների մեծամասնությունը դա արել է հենց այն պատճառով, որ զվել են Զուրաբյանի լաչառություններից ու անպատասխանատվությունից և «Պապիկի» կողմից դրսևորվող թողատվությունից: Ու հիմա մարդը, ով ՀԱԿմեջ արեց կոնսենսուսը նույնիսկ սեփական ճամբարում, պետք է խոսա լայն քաղաքական-հասարարակական կոնսենսուսսի՞ց... մի ծիծաղեցրեք մեզ:
3. Զուրաբյանին հուշեք, որ Ծառուկյանը մեկընդմիշտ դադարեցրել է ընդդիմադիր խաղալը ու հիմա ինչքան էլ փորձի Զուրաբյանը միջազգային հանդիսատեսի առջև քծնանքի բենեֆիսներ ցույց տա, մեկ ա՝ Ծառուկյանը էլ չի ֆինանսավորելու իրենց, բայց փոխարենը կողքից ահավոր տգեղ ու խղճուկ տեսարան է բացվում: Նորից եմ կրկնում, թասիբը լավ բան ա:
4. Ու ընդհանրապես, երբ խոսում են իշխանոությունների վերարտադրության ու ապօրինությունների մասին, ես համաձայն եմ գրեթե ամեն ինչի հետ, մենակ թե մոռանում եննշել, որ այդ ամենը հնարավոր է դառնում հատկապես նրա համար, որ մեր մոտ այ սենց անպլոճիկ, անթասիբ, մարգինալ ու անատամ ընդդիմություն է գործում: Ախր ո՞նց կարելի է Զուրաբյանների պես գործիչներին, ովքեր նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունների պպարագայում չէին կարողանա ինքնուրույն 100 ձայնից ավել հավաքել՝ բարձրացնել էս մակարդակների ու դեռ մի բան էլ ընդդիմության առաջնորդ դարձնել:
Գուրգեն Վարոսյան-Facebook