Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը վերընտրվեց դպրոցի տնօրեն: Այսօր՝ օգոստոսի 26-ին տեղի էր ունենում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Ուշագրավն այն է, որ Սուսաննա Սարգսյանը բյուջեի միջոցները յուրացնելով պետությանը 2 մլն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար քրեական պատասխանատվության էր ենթարկվել երկու տարի առաջ:
Կառավարման խորհրդի ութ անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին։ Կային նաև այլ թեկնածուներ՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Թորոսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը, Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Սանոյանը:
Մրցույթն անցել է ուրաշ մթնոլորտում, հնչել են նաև ծափահարություններ: Զայրացած է եղել միայն «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա բարկացած բղավել է. «Շարունակելո՞ւ եք կաշառակերությամբ զբաղվել» ու դուրս եկել:
Նշենք, որ երկու տարի առաջ հենց տիկին Բախշյանն էր առաջինը բարձրաձայնել տնօրենի ապօրինի գործունեության մասին։