Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանյեին, ահռելի գումարի գողության մեջ է մեղադրում:
AFP-ի փոխանցմամբ՝ արգենտինացին մտադիր է դատի տալ նախկին կնոջը, քանի որ իր հաշվից 8.8 մլն դոլար է կորել, և մասնավոր հետաքննության արդյունքում պարզվել է, որ դրա մեղավորը Կլաուդիան է։
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի՝ գալիք նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին։