Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող «Sinquefield cup» շախմատային գերմրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները:
Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Թոփալովը, իսկ Լևոն Արոնյանը Մագնուս Կարլսենի և Անիշ Գիրիի հետ կիսում է 2 - 4-րդ տեղերը՝ 2 միավորով:
Հավելենք, որ չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը լինելու է Սոն, ում դեմ հայ գրոսմայստերը խաղալու է սև խաղաքարերով: