Անցած տարի Ադրբեջանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին վճարել է 308,805 եվրո: Այդ մասին նշված է Եվրոպական դատարանի որոշումների և դրույթների կատարման վերահսկողության նախարարների հանձնաժողովի 2012 թվականի հաշվետվության մեջ:

Համաձայն հաշվետվության 2011 թվականին Ադրբեջանը Եվրոպական դատարանում դատական գործընթացներ հաղթած հայցվորներին վճարել է 310,650 եվրո: Այս մասին նշում է Regnum գործակալությունը` հղում կատարելով ադրբեջանական Apa գործակալությանը:

2012 թվականին մինչ ժամկետի ավարտը Ադրբեջանւ վճարել էր ութ դատական գործի համար, իսկ երկու գործի վճար Ադրբեջանը կատարել է նշանակված ժամկետներից հետո: 2011 թվականին Ադրբեջանւ իր բոլոր վճարները կատարել էր նշանակված ժամկետում: 2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ադրբեջանը դեռևս 13 դատական գործի համար փող վճարեր: