Մեր ընտրանին ունենալով բավականին ուժեղ խաղացողներ այս մրցափուլում միայն հիասթափություն պարգևեց երկրպագուներին: Մեր ընտրանու խաղը խաղից խաղ անկում էր ապրում և հիմնական պատճառներից մեկն էլ սխալ գլխավոր մարզչի ընտրությունն էր, խոսքս վերաբերում է ֆուտբոլից բավականին հեռու Շալանդին, ով հիմնովին քար ու քանդ արեց մեր ընտրանու խաղը: Շալանդի հեռանալուց հետո մեր ընտրանու ղեկը վստահվեց Սարգիս Հովսեփյանին, այո Սարգիսը, որպես մարդ և որպես ֆուտբոլիստ իսկապես, որ շատ լավն է, ես ինքս խոնհարվում եմ նրա մարդ տեսակի և ֆուտբոլում մատուցած ծառայությունների համար,բայց կարծում եմ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեզ անհրաժեշտ է արտասահմանցի թոփ տասնյակի մարզիչ և այդ մասին պետք է մտածել հենց այս օրվանից: Մեզ համար շատ կարևոև է ունենալ այնպիսի մարզիչ ով կլինի ինքնուրույն և կոնկրետ կվերցնի մեր ընտրանուն մարզելու պարտականությունները:
Եթե Ռուբեն հայրապետյանը ցանկանում է, որ մեր ընտրանին հանդես գա եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում ապա պետք է փոխի իր մոտեցումը և երկրպագուների խնդրանքների հետ հաշվի նստի:Մեզ համար վիճակահանությունը բավականին բարենպաստ է և հենց սա ամենապատեհ պահն է ,որ մենք պարտավոր ենք օգտագործել:
Մենք, եթե ցանկանում ենք խաղալ Ռուսաստանի մարզադաշտերում ապա պարտավոր ենք արմատական փոփոխությունների գնալ ,առաջնայինը պետք է ունենանք արտասահմանցի որակյալ գլխավոր մարզիչ և իհարկե արտասահմանում հանդես եկող հմուտ և բարձրակարգ դարպասապահ,իսկ հաջողության դեպքում մեր ընտրանին Ռուսաստանում կունենա ավելի մեծ աջակցություն քան տնային խաղերում:
Պարոն Հայրապետյան, եթե ոչ հիմա ապա երբեք, մեր ոսկյա սերնդի ամենա լավ ամենաեռանդուն շրջանն է օգտագործեք մեզ ընձեռնված հնարավորությունը:
Գարիկ Ղուկասյան - ֆեյսբուք