«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ նախագահական նստավայրում սկսվեց Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանի հետ նկարվելու նպատակով նախագահական էին գնացել ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ կուսակցություններից ՀՅԴ-ի կազմում, ի տարբերություն նախորդ` մարտյան այցելության, նշանակալի մի փոփոխություն էր տեղի ունեցել. հանդիպմանը ներկա չէր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մինասյանը վերջին շրջանում գրեթե չի շփվում ՀՅԴ ղեկավարության հետ: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ երբ ՀՅԴ-ին պորտֆելներ տրվեն, դրանցից մեկը պետք է բաժին հասներ հենց Մինասյանին: Սակայն վերջերս նրան տեղեկացրել են, որ ինքը մնալու ԱԺ-ում, քանի որ այնտեղ ուրիշ «խոսացող» չկա: Արդյունքում, Մինասյանն էլ սկսել է չխոսել և լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է.«Դիմե՞ք ընկեր Արմենին կամ ընկեր Աղվանին»: Մինասյանին նեղացրել են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: