Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

Վերջինս իր ելույթում նշեց, որ հրաշալի եղանակ է և ինքը շարունակում է պնդել, որ հաղթանակը տանելու է մինչև վերջ:

«Ես կարող է լիքը սխալներ գործած լինեմ, բայց խոսատցա ձեզ, որ ոչ մի արյուն չի լինելու: Մենք չենք ընդունում այդ կեղծ երդումը»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՐաֆֆիՀովհաննիսյանընշեց, որյուրաքանչյուրոքիրավունքունիքննադատելուևինքըընդունումէ, բայցընդգծեց. «Նրանք ովքեր ապրիլի 9-ին իմ մեկ ժամվա բացակայությունից օգտվելով ուզում էին ժողովրդին բոմժ համարել՝ ամոթ նրանց»:

«Ժառանգության» առաջնորդը պահանջեց ՀՀ ոստիկանապետից պատժել Արմեն Մարտիրոսյանին հարվածած ոստիկանին. «Ես այս գործող իշխանությունից՝ գեներալ Վլադմիր Գասպարյանից պահանջում եմ պատիժ, ովքեր ռիսկ արեցին Արմեն Մարտիոսյանի վրա ձեռք բարձրացնել»,-իր խոսքում նշեց. Ր. Հովհաննիսյանը:

 Ր. Հովհաննիսյանը հավելեց նաև, որ այս առաջիկա շաբաթները իրենք կրկին հանգիստ չեն տալու իշխանություններին եւ նորից սկսելու են իրենց մարզային այցելությունները` Կապան, Վանաձոր, եւ այլն:

«Պարոն Սարգսյան ես արդեն ասացի, որ հայ ժողովուրդը չի ճանաչում եւ չի ընդունում այդ պաշտոնը, այդ գրասենյակը, այդ կեղծ երդումը եւ այնտեղ, որտեղ նստել եք Դուք պատկանում է ժողովրդին ու պետք է դառնա հայ ժողովրդի կենտրոնակայանը: Մենք պատրաստ ենք ամեն օր եւ ամեն գիշեր, ուժ տալով իրար փոխել երկիրը: Այս իշխանությունը հրաժարական է տալու»,-իր խոսքում նշեց. Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պետք է նշենք նաև, որ Ազատության հրապարակում հավաքվել էին շատ քիչ թվով անձինք: