Սիրիական կառավարությունը, «Հեզբոլլահ»-ը և «Ալ Մուարատա»-ն համաձայնության են եկել և այս առավոտյան հայտարարել զինադադարի մասին: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ զինադադար է հայտարարվել Ալ Զապատանի (Դամասկոսի մոտակա ավաններից, ուր «Ալ Մուարատա»-ն է իշխում) , Իտլիբ (թուրք-սիրիական սահմանի քաղաքներից) քաղաքի երկու գյուղերում (Մուարատայի իշխանության ներքո)։
Հիշենք, որ ամիսներ շարունակ «Հեզբոլլահ»-ը և սիրիական կառավարությունը միասին հարվածներ էին հասցնում Ալ Զապատանի ավանին, որպեսզի ոչնչացնեն «Ալ Մուարատա»-ն: