Ինչպես հաղորդում է ռուսաստանյան "Ռոսբալտ" լրատվական գործակալությունը հղում անելով "Մարդու իրավունքների պաշտպանություն Թուրքմենական նախաձեռնության" հրապարակման վրա,աննախադեպ դաժան դեպք է գրանցվել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադի վերանորոգված "Կոպետդաղ" մարզադաշտի վերաբացման արարողության ժամանակ,որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին...Երեք մարդ է մահացել,որոնցից մեկը՝ երեխա...Իսկ պատճառը՝ Թուքմենստանի նախագահ Ղուլբանղուլի Բերդիմուհամեդովի կամ ինչպես թուրքմեններն են ասում՝ Արկադաղի ուշացումով ժամանում է եղել մարզադաշտ..."Մասովկան" ապահովելու նպատակով թուրքմեն չինովնիկները առավոտյան ժամը հինգից հազարավոր մարդկանց հրահանգել են ներկայանալ "Կոպետդաղ" մարզադաշտ...Այդ օրը ջերմաստիճանը Աշգաբադում եղել է +40...Թուրքմենստանի նախագահը ժամանել է ժամը 11:45-ին...Յոթ ժամ նախագահին հոտնկայս սպասող բազմությանը,որոնց մեջ եղել են 15-70 տարեկան երեխաներ և ծերեր,թույլ չեն տվել ջուր խմել,հաց ուտել և զուգարան գնալ...Այդ ընթացքում մոտ 50 մարդ ուշագնաց է եղել,որոնցից 14-ին տեղափոխել են հիվանդանոց...Ցավոք,երեք մարդ մահացել է,որոնցից մեկը`երեխա...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ Թուրքմենստանը տոտալիտար երկիր է,որտեղ նախագահի անձի պաշտամունքը ընդունված երևույթ է..."Աստվածացված" Սափարմուրադ Նիյազովին՝ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԻՆ 2006 թ.դեկտեմբերի 21-Ին փոխարինած Ղ.Բերդիմուհամեդովը՝Արկադաղը ոչնչով չի զիջում...Իր հոր և մոր անուններով դպրոցներ,փողոցներ և այլ շինություններ է բացում,իրեն՝սիրելիին բրոնզաձույլ արձաններ դնում և այլն...
Զարմանալի չէ,որ ահ ու սարսափի մեջ ապրող աշգաբադցին,որի կյանքը գտնվում է լիակատար հսկողության տակ,յոթը ժամ սպասել է՝առանց բողոքելու և նախընտրել է ՄԱՀԸ,քան հետագայում հետապնդումը՝հաց ուտելու,զուգարան գնալու,ջուր խմելու կամ մարզադաշտը լքելու համար...
Գագիկ Համբարյան-Facebook