Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Sinquefield cup շախմատային գերմրցաշարում կայացել են չորրորդ տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյին:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի լավագույն շախմատիստը ունի 3 միավոր և առաջատարների ցանկում է:
Հավելենք, որ վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի դեմ (Ռուսաստան):