Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսիի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ձեռնարկվելու են երկու երկիրների միջև տնտեսական համագործակցությունը ամրապնդող քայլեր՝ ասելով. «գոյություն ունի համաձայնություն նաև պայքարելու ահաբեկչության և ծայրահեղական կազմակերպությունների տարածման դեմ: Համաձայնությունը կայացել է Ռուսաստանի, Եգիպտոսի ու Սիրիայի միջև»:

Պուտինը նաև անդրադարձավ ռուս-եգիպտական փոխհարաբերություններին՝ ասելով. «Եգիպտոսը ռուս զբոսաշրջիկների համար վերածվել է արտասահմանում հանգսի լավագույն վայրի ու նախորդ տարի այնտեղ այցելել են 3,5 միլիոն ռուսներ»։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսի ժողովուրդը շատ է ցանկանում Ռուսաստանի հետ համագործակցել: