Երևանի «Ուլիսի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Երևանի «Փյունիկի» դեմ ստուգողական խաղցի հետո (1:1) ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նախապատրաստական փուլի աշխատանքներից:
- Արտա'կ, 2012 թվականի մայիսին մեր կայքին տված հարցազրույցիդ ժամանակ ասել էիր, որ մի հաղթանակից հետո թիմի գործերը կգարգավորվեն: Ինչու՞ խոսքերդ չիրականացան:
- Ես էլի եմ ասել ու կասեմ, որ չեմպիոն դառնալն ավելի հեշտ է, քան չեմպիոնությունը պահպանելը: Կյաքնում էլ է այդպես, եթե ինչ-որ հաջողության ես հասնում, պահպանելը դժվար է: Բոլորս չեմպիոնությանն այլ կերպ էինք նայել, այլ կերպ էինք հասկացել, դրա համար ամեն ինչ խառնվեց, սկսեցինք վատ խաղալ: Մեզ վստահություն էր պետք, որպեսզի առաջ գնայինք: Նախորդ տարի մենք առաջին խաղը խաղացինք «Բանանցի» դեմ, 1:0 պարտվում էինք, բայց 3:1 հաշվով հաղթեցինք և դարձանք չեմպիոն: Այս մրցաշարջանի սկզբում գավաթի խաղարկությունում պարտվեցինք «Իմպուլսին», հետո ոչ-ոքի խաղացինք «Գանձասարի» հետ, իսկ չեմպիոնության հասնելու համար կարևորը մեկնարկն է:
- Մարզչական փոփոխությու՞նն էլ անդրադարձավ «Ուլիսի» այդպիսի իրավիճակի վրա:
- Ֆուտբոլիստները խաղադաշտ են մտնում խաղալու համար, բայց իհարկե մարզչական փոփոխությունն էլ է անդրադառնում խաղի վրա: Երևի ճիշտ էր մարզաչական փոփոխությունը: Հիմա շարունակում ենք առաջ գնալ: Մարզչի հետ նորմալ աշխատում ենք, մարզվում ենք: Տեսնենք, թե արդյունքն ինչպիսին կլինի:
- Տարվա վերջում ակումբի լավագույն 5 խաղացողների թվում էիր...
- Արդեն 2-3 տարին անընդմեջ ընդգրվում եմ այդ ցուցակի մեջ: Եվ միշտ էլ ցանկանում եմ դաշտում ապացուցել, որ դրան արժանի եմ: Բնավորությանս համաձայն, ինձ համար կարևոր չէ ընկերական խաղ է, թե պաշտոնական: Ես մտնում եմ խաղադաշտ հաղթանակի համար:
- Երկար ժամանակ է չես հրավիրվել Հայաստանի հավաքական…
- Մարզիչն է որոշում, թե ով կխաղա: Չեմ կարող այդ հարցին պատասխանել, եթե ուժեղ լինեի, կհրավիրվեի: Ես միշտ սպասում եմ հրավերի, իմ ազգի համար ամեն ինչի պատրաստ եմ, իսկ հավաքականի մարզաշապիկ հագնելը քեզ ավելի է ուժ տալիս:
- «Ուլիսի» նախապատրաստական աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում:
- Ամեն ինչ նորմալ է, երկու հանդիպում ենք անցկացրել: Լավ աշխատում ենք բոլորս, ուզում ենք լուրջ պատրաստվել գավաթի խաղերին: Եթե հաղթենք գավաթի խաղարկությունում, Եվրոպայի լիգայում խաղալու հնարավորություն կունենանք: Չնայած ակումբը երիտասարդացել է, բայց բոլորն էլ լավ աշխատում են, երիտասարդները լավ պատրաստվում են, մենք էլ ամեն կերպ օգնում ենք նրանց: Փետրվարի 5-ին «Իմպուլսի» դեմ վերջին խաղը կանցկացնենք և կմեկնենք Անթալիա: Այտեղ արդեն կպատրաստվենք «Միկայի» դեմ խաղին:
- Այսինքն ձեր առջև դրված գլխավոր նպատակը գավաթը նվաճե՞լն է...
- Այո', որպեսզի եվրագավաթներին մասնակցենք: Բարձրագույն խմբում դիրքերը բարելավելու համար տեսականորեն հնարավորություն կա, բայց, իրատեսորեն նայելով, հասկանում ենք, որ «Ուլիսը» չի կարող դա անել: Կարևորը հիմա մեր խաղը բարելավելն է, և մենք ամեն ինչ անելու ենք բոլոր խաղերում հաղթելու համար:
- «Ուլիսն» այսպիսի մարզավիճակով, կարո՞ղ է իր առջև դրված խնդիրները լուծել:
- Իմ կարծիքով` կարող է, որովհետև ակումբի մթնոլորտը շատ նորմալ է: Լավ ակումբ ունենալու համար ամենակարևոր բաներից մեկը առողջ մթնոլորտն է: Այդ մթնոլորտը կա, և առաջ նայելով պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպումներին: Եթե հավատանք, կհասնենք հաջողության:
- Ի՞նչ է սպասվում քեզ 2013-ին:
- Հիմա ես գտնվում եմ «Ուլիսում»: Պայմանագիրս գործում է մինչև մայիս: Կերկարաձգեմ պայմանագիրս, թե ոչ, չեմ կարող ասել: Հնարավոր է` տեղափոխվեմ, բայց դրա մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: