Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ Երևանի ժամանակով 22:30-ին կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլի՝ «Բորուսիա» - «ՕԴԴ» պատասխան հանդիպումը:
Դորտմունդցիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.
Ռոման Վայդենֆելլեր, Մատտիաս Գինտեր, Սոկրատիս, Մատս Հումմելս, Մարսել Շմելցեր, Ջուլիան Վեիլ, Իլկայ Գյունդողան, Շինջի Կագավա, Ջոնաս Հոֆման, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 3:4 հաշվով՝ հօգուտ Տուխելի ղեկավարած թիմի: