Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր նորվեգական «Օդդ Գրենլանդին»:
Դորտմունդցիները սեփական հարկի տակ խաղում 7:2 հաշվով ջախջախեցին մրցակցին և նվաճեցին խմբային փուլի ուղեգիր:
Գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն 64-րդ րոպեին: Այդ ընթացքում հայազգի ֆուտբոլիստն աչքի ընկավ խփած գեղեցիկ գոլով և Մարկո Ռոյսին կատարած գոլային 2 փոխանցումներով:
Գոլերը.
Մխիթարյան – (25), Ռոյս – (27, 32, 57), Կագավա (40, 90), Գյունդողան (51) - Հալվորսեն (19), Բերգ (64):
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում Տուխելի ղեկավարած թիմը հաղթել էր 4:3 հաշվով: