ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2014-15 մրցաշրջանի ընթացքում կատարված լավագույն սեյվի քվեարկության արդյունքները:
Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի սեյվը, որը նա կատարել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ պատասխան խաղում (28%):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլ էր ճանաչվել կրկին կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բավարիայի» դարպասը խփած գոլը (39%):