ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնել է մասին, թե ինչ ջանքեր են գործադրվելու աշնանը Ղարաբաղի խնդրի կարգավորման նպատակով:
Նա նշել է, որ Մինսկի խումբը քայլեր է կատարում սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կազմակերպելու ուղղությամբ:
Ուորլիքը տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը աշնանը նախատեսում է այցելել տարածաշրջան, սակայն կոնկրետ ամսաթվեր չի նշել:
Դեսպանը շեշտել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու նպատակով անհրաժեշտություն է զգացվում վերահաստատել այդ կարևոր և ամենաբարձր մակարդակի առաքելությունը:
Հիշեցնենք նաև, որ oգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: