Օգոստոսի 28-ին, ժամը 19.41-ից մինչև 20.22-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 33 կայանից Արագածոտնի մարզի Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացվել է 6296 կրակոց, մշակվել է կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ:

ժամը 18.36-ից մինչև 19.22-ը հակակարկտային 45 կայանից Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Վանանդ, Տալվորիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամեդ, Շենիկ, Արաքս, Դալարիկ և Արևաշատ գյուղերում իրականացվել է 9453 կրակոց, մշակվել է կարկտավտանգավոր երկրորդ կարգի 2 ամպ:

Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: