Ոստիկանության պետական պահպանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հավաքագրել են 30 մարմնավաճառ: Այս մասին է գրում թերթը` հավելելով, որ նրանցից 20-ը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են և բերման են ենթարկվել Երևանյան լճի հարակից տարածքից: Հավաքագրվածներից 4-ը եղել են Էրեբունի, նույնքան` Կենտրոնի, իսկ 2-ը` Մալաթիա վարչական շրջանների բնակիչներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 1791-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ:Գրում է Հայոց Աշխարհը: