Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հարցազրույցներից մեկում խոսել է իր կյանքի և վախերի մասին.
«Իմ ամենամեծ վախը երիտասարդ հասակում մեռնելն է: Ուզում եմ ծեր լինել, երբ մեռնեմ՝ 80 - 90 տարեկան:
Ես աշխատում եմ ժամանակս ընտանիքիս, ընկերներիս ու որդուս հետ անցկացնել: Փորձում եմ սովորական մարդ լինել, շատ եմ սիրում խաղալ որդուս հետ: Ինձ շրջապատող մարդիկ միշտ ինձ քաջալերում են: Նրանցից դրական աուրա եմ զգում, ինչն ինձ համար ամենակարևորն է:
Ես փորձում եմ վայելել յուրաքանչյուր րոպեն: Սիրում եմ ֆուտբոլ խաղալ և ուզում եմ երկրպագուներիս գոհացնել իմ խաղով: Ես փորձում եմ լավագույնը լինել, պարապում եմ, որ տարեցտարի մարզավիճակս ավելի բարելավեմ: Կարծում եմ՝ վերջին տարիներին դա ինձ հաջողվել է, այնպես որ, կշարունակեմ նույն ոգով», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: