Միշել Պլատինին 2019-ին կլքի ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը:
Լեգենդար ֆրանսիացին չի առաջադրի իր թեկնածությունը՝ անկախ 2016-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից:
«Սա կլինի իմ վերջին նախագահական ժամկետը», – հայտարարել է Պլատինին, ով հուլիսին առաջադրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:
Ֆրանսիացու հիմնական հակառակորդն այդ պայքարում Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունն է:
Հիշեցնենք, որ Պլատինին ղեկավարում է ՈՒԵՖԱ-ն 2007 թվականից: