Ուկրաինայում ավարտվել է Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որից Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Մեր թիմին ոսկե մեդալը բերել է 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակչում առավելության է հասել ղազախ Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:
Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում պարտվել է ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին:
Բրոնզե մեդալների են արժանացել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը:
Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը միջազգային մրցաշարին մասնակցում էր 8 բռնցքամարտիկներով։