Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Daily Express-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» պատրաստ են 100 մլն եվրո առաջարկել 31-ամյա ֆուտբոլիստի համար:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։