Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ուժերը չափեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 51-րդ քայլում սևերով պարտության մատնեց ամերիկացուն:
Այս հաղթանակից հետո Արոնյանն ունի 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: