Օգոստոսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երևանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:

Պարզվել է, որ Հ. Հ.-ը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինս հոսպիտալացվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:

Լուսանկարները՝ shamshyan. com