Ողջ աշխարհը անհանգստացած է Եհովայի վկաներ կազմակերպությունում մանկապղծության մասսայական դեպքերով, որոնք նոր չեն այդ կազմակերպության համար։ Ընդ որում, այդ կազմակերպության գաղափարախոսությունը և կառուցվածքը ուղղակիորեն նպաստում է մանկապղծության ոչ միայն տարածմանը, այլ նաև այն քողարկելուն և իրավապաշտպան մարմիններից թաքցնելուն։ Աստվածաշնչի Մատթեոսի ավետարան 7-րդ գլխի 15 համարն ասում է. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն»:
Որոնք են Եհովայի վկաների գործերը` պետության, ընտանիքի, անձի քայքայում, մանկապղծություն, ստախոսություն...ցուցակը շարունակելի է։ Իսկ ինչ է գրված նրանց ստենդի վրա. «Աստծո կողմից ուրախ լուրեր»` մեր Հանրապետության հրապարակի ֆոնի վրա։ Շնորհավոր Հայաստան` վերոհիշյալն է ուրախ լուրը քեզ համար։ Կույր և մոլորված ստրուկներ, ուշադիր կարդացեք այն լուրերը, որոնք ձեր կազմակերպությունն է տարածում։ Այս մարդիկ նոր ստրուկներ են հավաքում իրենց տիրոջ համար։ Մի օր սթափվելու են, բայց արդեն շատ ուշ է լինելու, քանի որ իրենց հոգու կորստյան համար պատասխան տալը ավելի հեշտ է, քան բազում մարդկանց հոգիների, որոնց այս ստենդերով ներքաշում են իրենց կազմակերպություն։
Եհովայի վկաներ-anti՝ ֆեյսբուք