Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 մլրդ 702 մլն 469 հազ. ՀՀ դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը ասաց. «Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 մլն ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց Հայաստանի Հանրապետության սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ն և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը»:
Նշենք նաև, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»։