ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում ընթացող Sinquefield cup շախմատային գերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանն ուժերը չափեց Վիշվանաթան Անանդի հետ:
Հայ գրոսմայստերը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով: 31-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ ոքիի:
Այս խաղից հետո Արոնյանն ունի 5.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ վաղը կայանալու է մրցաշարի վերջին տուրը: Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Վեսելին Տոպալովի հետ, ով ունի 4 միավոր: