Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արդարադատության նախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը Արփինե Հովհաննիսյանն է և նոր նախարարը կնշանակվի առաջիկա 10-15 օրերի ընթացքում:
«Հանրապետության նախագահի հետ կքննարկենք, որոշում կկայացնենք և առաջիկա մի քանի օրերին կնշանակենք արդարադատության նախարար: Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների շարքում է»,- ասել է վարչապետը: