ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Sinquefield Cup շախմատային գերմրցաշարը:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:
Երեկ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի ուժեղագույն շախմատիստը սևերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և վաստակեց 6 միավոր:
Սուպերմրցաշարում Արոնյանը չկրեց ոչ մի պարտություն, ունեցավ 3 հաղթանակ, այդ թվում՝ մրցաշարի գործող չեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ խաղում, ու 6 պարտիա ավարտեց ոչ ոքի:
Մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Լեւոն Արոնյան - 6 միավոր
2. Մագնուս Կարլսեն - 5
3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 4.5
4. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5
5. Անիշ Գիրի - 4.5
6. Վեսելին Տոպալով - 4.5
7. Հիկարու Նակամուրա - 4
8. Վիշվանաթան Անանդ - 4
9. Ֆաբիանո Կարուանա - 3.5
10. Ուեսլի Սո - 2.5