Ռոստովի գյուղերից մեկում հայազգի Ռաֆայել Խալղաթյանի հետ համագյուղացիների դաժան հաշվեհարդարի մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել: Ինչպես գրում է «Газета»-ն դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 30-ի գիշերը:

Ըստ տեղեկությունների նա 22 տարեկան էր, ոչ 24: Նրան դաժանորեն սպանելու գործում ներգրավված են եղել առնվազն 100 մարդ` իր համագյուղացիներից: Նրանք «Ford Focus»-ից դուրս են բերել Խալղաթյանին ու դաժանորեն ծեծեն, այն բանից հետո, երբ գյուղում նշվող տոնի ժամանակ իր մեքենայով հարվածել է կայանած 5 մեքենաների:

Իսկ Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը հայտնում է, որ նրա ոգելից խմիչքների ազդեցության տակ լինելու մասին ավելի վաղ տարածված տեղեկությունները չեն հաստատվում:

«Газета»-ն գրում է, որ ամբոխը քիչ է մնացել սպանի նաև Խալղաթյանի 45-ամյա հորը` Սերգեյ Խալղաթյանին: Նրան հաջողվել է փրկել միայն ոստիկանի միջամատությամբ:

Գործը արդեն Քննչական հանձնաժողով է փոխանցվել: Կարող են ձերբակալվել տասնյակ մարդիկ: Հայտնի է, որ 22-ամյա հային մահացու հարված է հասցվել ծանր կոշիկով` գլխին:

Տղայի հայրը մինչև վերջին պահը փորձել է փրկել որդուն, սակայն չի հաջողվել: Խալղաթյանը ամուսնացած էր, ուներ 8-ամսական երեխա: Նրան արդեն հուղարկավորել են: