Այսօր հայտնի դարձավ, որ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ է նշանակվել Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը: Նա հանդիսանում է  մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: 

Այս դեպքին արձագանքել է նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»: