Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։
Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար։
Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ է նշանակվել Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը: Նա հանդիսանում է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: