Ադրբեջանական բանակը ունի 2 կորուստ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համաձայն տարածված տեղեկության, Ղազախի շրջանում հայ դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող 1991 թ. ծնված Ռուսլան Ղալիբ օղլու Աղաևը:

Մեկ այլ զինծառայող՝ Գիզիր Մամեդովը, մահացել է Շեքիի հոսպտալում: Ըստ կայքի՝ մահվան պատճառը հիվանդությունն է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների եւ սոցիալական ցանցերի շրջանում Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ 2015թ. ութ ամիսների ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 50 զինծառայողի, որոնցից 21-ը զոհվել են մարտական, 29-ը՝ ոչ մարտական պայմաններում։