Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը:

Հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը , որոշ նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ սպաներ, հարազատներ: 

Նշենք, որ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Եռաբլուր պանթեոնում, ժամը՝ 13:00-ին: