Թուրքական «Գալաթասարայը» չի կարողացել ձևակերպել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Քևին Գրոսսկրոյցի տրանսֆերը, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ թուրքական ակումբը չի հասցրել փաստաթղթերը ժամանակին ձևակերպել, այդ պատճառով էլ կիսապաշտպանը չի կարող հայտավորվել թիմում:
«Բորուսիան» և «Գալաթասարայը» պայմանավորվել են, որ Գրոսսկրոյցը մինչև հունվար կմարզվի թուրքական ակումբի հետ, իսկ հետո պաշտոնապես կհայտավորվի թիմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբ է տեղափոխվել 1.5 մլն եվրոյով: