«Դպրոցներում վաճառվում է սննդամթերք, որը թույլատրելի չէ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն մեզ հետ զրույցում ասաց, որ գոյություն ունեն խախտումներ, որոնք ակնառու են գրեթե բոլոր դպրոցներում.«Կան կոնկրետ մթերքներ, որոնք կարելի է վաճառել դպրոցներում, բայց կան այնպիսի ապրանքներ, որոնց վաճառելը արգելված է՝ գազավորված ըմպելիքներ, չիպսեր: Թույլատրվում է հացաբուլկեղեն վաճառել՝ բուլկիների տեսքով, բայց կան կրեմային հումք պարունակող մթերքներ, որոնք կասկածելի անվտանգություն ունեն»,- ասաց նա: Պիպոյանի խոսքով՝ խախտումները դառնում են երկբևեռ. մթերք, որը չի թույլատրվում վաճառել, բայց վաճառվում է, և մթերք, որը թույլատրվում է վաճառել, բայց դրա անվտանգության մասին պատշաճ տեղեկատվություն չունենք:

«Գազավորված ըմպելիքները դպրոցում վաճառելն արգելվում է, բայց նույն դպրոցականը հնարավորություն ունի դպրոցի ճանապարհին՝ մինչև տուն հասնելը, այդ մթերքը որևէ խանութից գնել: Այս ոլորտում խախտումը չի կարելի չտարանջատել այն խախտումից, երբ օրինակ վաճառվում է մթերք, որը թույլատրելի է, բայց այդ նույն մթերքը վաճառվում է ոչ համապատասխան պայմաններում»,- ասաց նա: Պիպոյանն ասաց, որ իրենց անհանգստացնում է նաև դպրոցներում ճաշարաննների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք հետագայում կարող են խնդիրներ առաջացնել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: