Էս տատին Ամիրյան-Զաքյան խաչմերուկի մոտ ամեն օր նույն տեղում նստած շատ լավ ու համոզիչ լաց է լինում, էն կարգի, որ քեզ թվում է, թե հենց նոր ընկել է, կամ ինչ-որ բան է պատահել... Էսօր 3րդ օրն է, ինչ անցնում եմ կողքով, աչքերը թաց են, հենց մեկը մոտենում է, մի պահ դադարեցնում է լացը, ինչ-որ անհասկանալի բաներ ասում, որից միայն "բալիկ ջան"-ն է հասկացվում, հետո վերցնում է գումարը, գրպանից հանում մոտի եղած գումարը, ավելացնում նոր եկամուտը, հաշվում ու նորից դնում գրպանը...
Մի 10-15 վայրկյան ստեղծագործական դադար է վերցնում, ուժ հավաքում ու նորից սկսում... Կանգնողներից շատերը միջին ընդուվածից շատ գումար են թողնում կարծես թե, քանի որ համարում են, որ սա մի արտառոց դեպք է և ոչ թե սովորական ողորմություն: Մի խոսքով, կարծում եմ սա օրը մոտ 20-30. 000-ոց տատ ա, բայց դե ով երեխա եղել ա գիտի, որ 10 րոպեից ավել անդադար լացելը չափազանց բարդ է, այնպես որ կարելի է ասել քրտինքով է գումար աշխատում, դե, կամ էլ արցունքներով...
Վազգեն Սաղաթելյան-Facebook